Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ամերիկացիները դեռ 2022-ին ինձ ասում էին․ եթե Ռուսաստանը չի կարող պաշտպանել Ղարաբաղի հայերին, միգուցե պետք է նրանց բերել Հայաստան»․ Factor TV-ի հետ զրույցում Aliq Media-ի ղեկավար Արսեն Խառատյանը բավական կոշտ և ուղիղ գնահատականներ է տալիս թե՛ տարածաշրջանային զարգացումներին, թե՛ Հայաստանի ներքաղաքական իրականությանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մոտեցումը տարբեր ճգնաժամերի դեպքում նույնը չի եղել․ 2022-ին, երբ հարձակումներ էին Ջերմուկի ու Վարդենիսի ուղղությամբ, Վաշինգտոնը միջամտեց և օգնեց կանգնեցնել իրավիճակը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի դեպքում նման արձագանք չեղավ։

Խոսելով խաղաղության գործընթացից և ընդդիմության կողմից շրջանառվող երաշխավորի ինստիտուտի գաղափարից՝ Խառատյանը փաստում է՝ այսօր արդեն կա դե ֆակտո երաշխավոր, և դա ԱՄՆ-ն է։ Միաժամանակ, նա ընդգծում է՝ իրական, երկարատև խաղաղությունը չի կարող կառուցվել միայն արտաքին երաշխիքների վրա․ միակ իրական մեխանիզմը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխկախվածության ձևավորումն է։

Անդրադառնալով ենթակառուցվածքային նախագծերին՝ նա նշում է, որ Ռուսաստանի ֆորմալ մասնակցությունը, այդ թվում՝ TRIPP-ին, գործնականում անհնար է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան դուրս է մնում խաղից․ այն կարող է պարզապես օգտագործել այդ ենթակառուցվածքները։

Ներքաղաքական թեմայով Խառատյանի գնահատականը նույնպես բավական կոշտ է․ նրա խոսքով՝ խորհրդարան մտնելու շանս ունեցող ընդդիմադիր ուժերը հիմնականում կրկնում են ռուսական խոսույթներ, մինչդեռ իշխանությունն իր հերթին հաճախ մանիպուլացնում է իր արևմտամետ դիրքավորումը։

Ընդհանուր առմամբ, նա արձանագրում է, որ Հայաստանում իրական գաղափարական կուսակցություններ գրեթե չկան․ քաղաքական դաշտը ձևավորվում է կամ օլիգարխիկ նախագծերի շուրջ, կամ նույն մարդկանց միջոցով, որոնք տարիների ընթացքում անցել են տարբեր կուսակցություններով՝ ՀՀՇ-ից ու Դաշնակցությունից մինչև Հանրապետական և նույնիսկ Կոմունիստական կուսակցություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան