ԱՄՆ երկու դեմոկրատ սենատորներ դիմել են երկրի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով Բաքվում հանդիպումների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում բանտարկված լրագրողների ազատ արձակման հարցը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջին Շահինը X-ում գրառման մեջ խնդրել է Վենսին՝ պահանջել ազատ արձակել Բաքվում «անարդարացիորեն ձերբակալված» մի քանի անձանց՝ տնտեսագետ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեին, «Ամերիկայի ձայն»-ի …

