Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից «վարձկանության» հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։ «Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Factor TV-ն դիմեց նաև Արդարադատության նախարարություն, որտեղից …