ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակին դիտարկում է որպես երկրի նոր առաջնորդ. Politico

Լուրեր

26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունը դիտարկում է որպես բանակցային պոտենցիալ գործընկեր և հնարավոր է՝ նույնիսկ նոր առաջնորդ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Միաժամանակ, նշվում է, որ Ղալիբաֆի վերաբերյալ դեռևս որոշումներ չեն կայացվել։ Նախագահական վարչակազմը ցանկանում է «սթրես-թեստ անցկացնել մի քանի թեկնածուների» հարցում, գրում է Meduza-ն։

Politico-ի աղբյուրները հայտնել են, որ թեկնածուների ցուցակում չի ներառվել Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տունը Իրանի համար քննարկում է «վենեսուելական սցենարը», որի դեպքում իշխանության պետք է գա ներքին աջակցություն վայելող և Միացյալ Նահանգներին հավատարիմ քաղաքական գործիչ։ Թրամփի վարչակազմը չի կարծում, որ Փահլավին որևէ լեգիտիմություն կունենա Իրանում։

Միևնույն ժամանակ, փորձագետները կասկածում են, որ Իրանի խորհրդարանի խոսնակը, իր հերթին, հավատարմություն կցուցաբերի Միացյալ Նահանգներին։

«Ղալիբաֆը հավակնոտ և պրագմատիկ է, բայց, միևնույն ժամանակ, հիմնարար կերպով նվիրված է իսլամիստական ​​կարգի պահպանմանը։ Սա նրան դարձնում է քիչ հավանական թեկնածու Վաշինգտոնին որևէ էական զիջում առաջարկելու համար»,- ասել է Ալի Վաեզը՝ Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի հարցերով ավագ վերլուծաբանը։

Ղալիբաֆը ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ 1999 թվականին նա նշանակվել է Իրանի ոստիկանապետ։ 2005-2017 թվականներին եղել է Թեհրանի քաղաքապետը։ 2020 թվականից նա Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլեսի նախագահն է։

The Jerusalem Post-ը գրել էր, որ Ղալիբաֆը մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական էլեկտրակայաններին հարվածները հինգ օրով հետաձգելու որոշման մասին։ Իրանը հերքում է բանակցությունների փաստը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի