Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ նրա՝ Թրամփը կարծում է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հաջողությունները կարող են վերածվել բանակցային համաձայնագրի, որը կպաշտպանի Իսրայելի շահերը, գրում է France 24-ը։

«Նախագահ Թրամփը կարծում է, որ կա հնարավորություն՝ օգտագործելու Իսրայելի բանակի և ԱՄՆ զինված ուժերի հսկայական նվաճումները՝ պատերազմի նպատակները համաձայնագրի միջոցով իրականացնելու համար։ Համաձայնագիր, որը կպաշտպանի մեր կենսական շահերը։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք հարվածներ հասցնել ինչպես Իրանում, այնպես էլ Լիբանանում»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Նա հավելել է, թե շարունակվող հարվածները «ջախջախում են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը», նաև «ծանր վնաս են հասցնում լիբանանյան «Հըզբոլլահ»-ին։

«Ընդամենը մի քանի օր առաջ մենք վերացրեցինք ևս երկու (իրանցի) միջուկային գիտնականների, և սա վերջը չէ»,- հայտարարել է նա։

Նեթանյահուի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց իրանցի անանուն պաշտոնյայի հետ «շատ լավ» բանակցությունների մասին։ Մինչ այդ, Սպիտակ տան ղեկավարը վերջնագիր էր ուղղել Թեհրանին՝ կա՛մ բացել Հորմուզի նեղուցը, կա՛մ ԱՄՆ զինվորականները «կոչնչացնեն» Իրանի էլեկտրակայանները։

Axios-ը, հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյայի, նշել է, որ Թրամփի զրուցակիցը եղել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա Իրանի խորհրդարանի խոսնակն է և երկրի ամենաակնառու ոչ հոգևորական գործիչներից մեկը։

Ղալիբաֆը, սակայն, X-ում գրառման մեջ նշել է, որ «որևէ բանակցություն» չի ընթանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի