Ավել-պակասի համար կներեք․ Վլադիմիր Վարդանյանը՝ պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ես արդեն յոթ տարի է՝ թե՛ յոթերորդ, թե՛ ութերորդ գումարման խորհրդարանում եմ, և մեզանից յուրաքանչյուրը գտնվում է երդման ներքո։ Այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ ԱԺ լիագումար նիստում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք, ցավոք, թերագնահատում ենք շատ դեպքերում երդման ինստիտուտը՝ վերաբերվելով դրան որպես ինչ-որ փոքրիկ ժեստի»,- հավելեց նա։

Վարդանյանի խոսքով՝ երդումն ունի խորքային իրավական նշանակություն, որովհետև երդման պահից սկսած անձը ստանձնում է պարտավորություններ, և անկախ իր քաղաքական դիրքորոշումից, քաղաքական մոտեցումներից, նախասիրություններից, վերաբերմունքից՝ պարտավոր է գործել երդմանը համապատասխան։

«Դու դառնում ես երդման, լավ իմաստով, գերին, և դու երդումից չես կարող ազատել ինքդ քեզ»,- նշեց նա։

Վարդանյանը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին շնորհակալություն հայտնեց, «ավելի-պակասի համար էլ ներողություն խնդրեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։