ՍԴ դատավորի թեկնածուին չի կարող նման հարց տրվել, եթե նպատակը հունից հանելը կամ պրովոկացիան չէ. Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանին ընտրելու հարցի քննարկման ժամանակ նրանց հարց ուղղեց դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նա հետաքրքրվեց՝ քաղաքական գործիչը պե՞տք է ազատվի աշխատանքից, որովհետև ինքը կառավարության արտաքին քաղաքականության դեմ գործողություն է իրականացնում՝ հիշեցնելով ինչպես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի, այնպես էլ Վարդանյանի՝ նախկինում արված հայտարարությունը։

«Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկության դեմ ուղղված հանցագործության հետ, և ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ, և դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի: Նաև անդրադառնալու եմ Ադրբեջանի կողմից մտացածին մեղադրանքներով ապօրինաբար ձերբակալվող էթնիկ հայերին: Հավատացնում եմ, որ ցանկացած նման դեպք արժանանալու է միջազգային համապատասխան արձագանքի, ցանկացած միջազգային հարթակում, որտեղ մենք կհայտնվենք, մենք խոսելու ենք դրա մասին և պահանջելու ենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների առանց այդ էլ երկար շարքը չհամալրվի մեր հայրենակիցներով»,- ավելի վաղ հայտարարել էր Վլադիմիր Վարդանյանը։

ՍԴ դատավորի թեկնածուն նշեց՝ իրեն նման հարց տրվել չի կարող, քանի որ այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, եթե այն չի հետապնդում մեկ պարզ նպատակ՝ իրեն «հունից հանել կամ կազմակերպել փոքրիկ ընկերական պրովոկացիա»:

Մանրամասները՝ տեսանյութում։