Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Կոլումբիայի ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր 125 զինվորականի և անձնակազմի անդամի, կործանվել է թռիչքի ժամանակ, որի հետևանքով զոհվել է առնվազն 66 մարդ։ Տասնյակ վիրավորներ կան, հայտնել են պաշտոնյաները, գրում է Le Monde-ը։

C-130 Hercules ինքնաթիռը կործանվել է Պուերտո Լեգուիզամոյից թռիչքից կարճ ժամանակ անց՝ Էկվադորի և Պերուի հետ հարավային սահմանին մոտ: Ռազմական աղբյուրը AFP-ին հայտնել է, որ զոհվել է 58 զինվորական, ինչպես նաև ռազմաօդային ուժերի վեց  աշխատակից և երկու ոստիկան։ Թարմացված թիվը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տեղական կառավարության քարտուղար Կառլոս Կլարոսը RCN հեռուստատեսությանը հայտնել է, որ զոհվել է 33 մարդ, և որ ջանքեր են գործադրվում տասնյակ վիրավորների բուժման և տարհանման համար: Նա հավելել է, որ քննիչները հետաքննում են վթարի պատճառը։

Վերջին շաբաթների ընթացքում սահմանային գոտին, որտեղ ինքնաթիռը կործանվել է, եղել է ռազմական ակտիվության թատերաբեմ, քանի որ կոլումբիացի և էկվադորցի զինվորականները փորձում են պայքարել թմրանյութերի առևտրով զբաղվող կարտելների և զինյալների դեմ:

Պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը ցավակցություն է հայտնել աղետի կապակցությամբ՝ ասելով, որ դեռ վաղ է որոշել վթարի պատճառը։

Գեներալ Կառլոս Ֆեռնանդո Սիլվա Ռուեդան ասել է, որ ինքնաթիռում եղել է 114 զինծառայող և անձնակազմի 11 անդամ, որոնք Պուերտո Լեգուիսամոյից ուղևորվում էին Ամազոնի մոտակա դիրքերից մեկը։

«Օդանավակայանը փոքր է, և կան մի շարք դժվարություններ, որոնք խոչընդոտում են մարմինների  և վիրավորների տարհանմանը»,- Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է Պուտամայո շրջանի նահանգապետ Ջոն Գաբրիել Մոլինան։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնաթիռը փորձում բարձրություն հավաքել։ Նա ինքնաթիռի աղետը որակել է «սարսափելի վթար» և ընդգծել Կոլումբիայի ռազմական տեխնիկայի արդիականացման անհրաժեշտությունը, չնայած վթարը կոնկրետ չի կապել ինքնաթիռի վիճակի հետ։

Սա Lockheed Martin-ի կողմից արտադրված C-130 Hercules ինքնաթիռի երկրորդ վթարն է Հարավային Ամերիկայում մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Փետրվարի 27-ին Լա Պասի մոտակայքում վայրէջքի ժամանակ վթարի էր  ենթարկվել թղթադրամներ տեղափոխող բոլիվիական ռազմական բեռնատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 24 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի