Ո՞վ է պատասխանատու «Կանազ»-ի հրդեհի համար․ օրակարգային, բայց այդպես էլ չսկսված հիմնանորոգումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

«Կանազ» մշակույթի տան չգործող 4 հարկանի շենքում երեկ բռնկված հրդեհի պատճառները հայտնի չեն։ ՔԿ-ից Factor TV-ին հայտնել են, որ հրկիզման, պայթյունի կամ հրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քերական վարույթ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Մեր նկարահանման պահին հրշեջները դեռ աշխատում էին տեղում։

«Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958 թվականին։ Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակով:

2017 թվականին շենքը ներդրումային ծրագրի դիմաց 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին պատկանող «Արվեստի այբուբեն» հիմնադրամին: Երկու տարի առաջ՝ 2024-ի մարտի սկզբին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ շենքը վերադարձվել է Երևան համայնքին: Դատարան ներկայացված հայցի հիմքում դրվել էր պայմանագրային պարտավորությունները չկատարելը․ այն է՝ 480 մլն դրամի ներդրում չանելը, բայց սա այն դեպքում, երբ պայմանագրի՝ 10 տարի ժամկետը դեռ չէր լրացել։ 

«Այդ առիթով պետք է խնդրեմ նոր հանձնարարական ֆիքսենք ամբողջ համալիրի հիմնանորոգման համար, որպեսզի նաև քննարկենք համալիրի հետագա օգտագործման նպատակները»,- 2024-ի մարտի 4-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ավինյանը։

Այս հայտարարությունից օրեր անց Ավինյանը թիմակիցների հետ այցելել էր շինություն և հայտնել, որ «Կանազ» մշակույթի տան շենքում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Ստացվում է, որ այս հայտարարությունից երկու տարի անց շինությունը դեռ անմխիթար վիճակում էր։ Ինչո՞ւ մինչև հիմա հիմնանորոգման աշխատանքները չէին սկսվել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանն է ֆեյսբուքում պարզաբանում տարածել, որում, սակայն, այս հարցի պատասխանն ուղիղ չի տրվում։

«Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին»,- գրել է խոսնակը։

Հարակից շենքի բնակիչներն ասում են՝ հրդեհը կանխատեսելի էր։ Տարածքի երկարամյա բնակիչ Գագիկ Սարիբեկյանի պնդմամբ՝ տարիներ շարունակ անուշադրության մատնված շենքում պարբերաբար ներխուժումներ են եղել, բայց իր ահազանգերը մնացել են անարձագանք։

«Մուտքի դռները կոտրել էին, գողացել-տարել էին: Էս մուտքը ջարդել էին, էն մուտքը ջարդել էին: Գնացել եմ ոստիկանություն, հայտարարություն եմ տվել հանցագործության վերաբերյալ, որ բոմժերը մտնում են, երեխաները մտնում են, ինչ են անում՝ անհայտ է: Ոչ մի արձագանք»,- պատմում է բնակիչը։

Ընդ որում՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը խմբագրել է իր գրառումը։ Երկրորդ տարբերակում Կարապետյանը հեռացրել է «վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու» նախադասությունը։ Փոխարենը նա ավելացրել է, որ քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումն օրակարգային է։ Եթե երկու տարի առաջ Տիգրան Ավինյանը հայտարարում էր աննախադեպ երաժշտական ակադեմիա ստեղծելու մասին, հիմա  նրա խոսնակն այլ բանի մասին է նշում։

«Նոր նախագծով՝ պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»,- գրել է Արտյոմ Կարապետյանը։

Հարց է առաջանում՝ եթե մշակույթի տան վերականգնումն օրակարգային է, ինչո՞ւ երկու տարվա ընթացքում այդ աշխատանքները չեն մեկնարկել։ Հիմա էլ հայտնի չէ, թե երբ ու որ ընկերությունը կհիմնանորոգի մշակույթի տունը և դրա համար որքան գումար կհատկացնի քաղաքապետարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան