Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր մասնակցությամբ հայհոյախառն միջադեպին։ Նա նշել է, որ ԱԺ-ի մոտակայքում պատահական հանդիպել է անհետ կորած զինծառայողների ծնողներին:

«Մոտեցա, զրուցեցինք, իրենք իրենց խնդիրները հայտնեցին: Երբ արդեն հեռանում էի, ինձ ընդառաջ էր գալիս ինձ քաջ հայտնի Միկա անունով ոմն անձնավորություն, ով համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում, այդ թվում՝ երեխայիս դպրոցի մոտ, երբ գնացել էի հանդեսին: Ես որևէ ցանկություն չունեի իր հետ առնչվել և առաջարկեցի իրեն հնարավորինս հեռու մնալ ինձնից՝ միգուցե մի քիչ կոպիտ: Բայց այդ կոպտությունը որևէ սեռական բնույթի հայհոյանք իր մեջ չի պարունակել. «արա» բառից բացի որևէ այլ բան չի եղել: Երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին, անընդհատ մոտ գալ ու սադրել, հենց ինքը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչը երևում է տեսանյութում: Այդ ընթացքում ևս մեկ անձնավորություն մոտեցավ, ով, ինչպես հետո պարզվեց, ինչ-որ կուսակցության ղեկավար է: Նա եկել էր իր ընկերոջ «բարի համբավը» պաշտպանելու և սկսեց թռնել իմ ուղղությամբ, որին ոստիկանները հեռացրեցին: Դրանից հետո նորից հանդիպեցի անհայտ կորածների հարազատներին, զրույց ունեցանք իրենց խնդրի հետ կապված և պայմանավորվեցինք, որ ես կճշտեմ ու կփոխանցեմ իրենց: Իրավիճակը լարված էր, որովհետև այդ սադրանքն ու խուլիգանությունն արդեն նյարդ էր մտցրել հավաքված ժողովրդի մեջ: Այնտեղ կային մարդիկ, ովքեր նաև ոգելից խմիչք էին օգտագործել և իրենք էլ էին դա ասում: Մի խոսքով, այսօր Դեմիրճյան փողոցի վրա մի սադրանքների շարանի միջով եմ անցել»,- ասել է ԱԺ նախագահը։

Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը տեսանյութում ուղիղ չի ասում, որ ինքը ևս սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում, նա նաև ներողություն չի խնդրում։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ էին հավաքվել։

Ըստ համացանցում հրապարակված կադրերի՝ թիկնազորի ուղեկցությամբ անցնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր են ուղղում, խոսակցությունը հարթ չի ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, քիչ հեռավորության վրա տեղի է ունենում մեկ այլ քաղաքացու հետ միջադեպը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի այս պահվածքը խախտում է ՔՊ կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որին կուսակցության անդամները պետք է խոստորեն հետևեն։ Մասնավորապես, կանոնագրքի 4-րդ գլխի համաձայն՝ «ՔՊ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում։

«Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում։ Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»,- նշված է կանոնակարգում։

Հիշեցնենք՝ սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը նման սկանդալի կենտրոնում է հայտնվում։ 2023 թվականի ապրիլին էլ ԱԺ նախագահը Կասկադում թքել էր քաղաքացու վրա, որն իրեն դավաճան էր անվանել։ Ընդ որում՝ թիկնապահները բռնել էին քաղաքացու ձեռքերը, իսկ Ալեն Սիմոնյանն ազատորեն գործել էր։

Նարեկ Կիրակոսյան