Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել։ Դատավար Զեյնալ Աղաևի նախագահությամբ նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանում հրապարակված փաստաթղթերից մեկում խոսվում է, իբր թե, 1990 թվականի մարտի 24-ին Սադարակի …