Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում սկսվել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Նիստը դռնփակ է, այն քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը երեկ որոշ մանրամասներ է հայտնել մեղադրանքից, ըստ որի՝ արքեպիսկոպոսին վերագրվող դեպքը տեղի …

