Մի՛ վախեցեք, ասեք՝ ՌԴ․ էս հո Հարրի Փոթե՞րը չի, որ Վոլդեմորտի անունը չեն տալիս․ Վարդանյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

«Մի՛ վախեցեք, այդքան սարսափելի չի Ռուսաստանը, ասե՛ք՝ Ռուսաստան»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով հիբրիդային հարձակումների մասին, որոնք, ըստ իշխանության ներկայացուցիչների, գալիս են այլ երկրներից, սակայն անուններ չեն նշվում։

«Եթե սպառնալիք այդտեղից կա, ինչու՞ չեն տալիս՝ թողնելով իրենց մանևրելու հնարավորություն։ Կրկնում եմ, որ գնան Բրյուսել աջակցություն փորձեն ստանալ՝ մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան աջակցություն փորձեն ստանալ՝ ասելով, որ չէ, այն հայտարարությունները, որ անում ենք, Ձեր դեմ ուղղված չեն։

Տեսնում ենք, որ որևէ հարցում, սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն, չկա սկզբունքայնություն, չկա հետևողականություն, կա խաբել, միայն խաբել։ Չեն տալիս, որպեսզի չլինի որևէ կոնկրետություն, չեն տալիս, որպեսզի, եթե ուղիղ մատնանշեն, բնական է, որ դրան պիտի լինի հակազդեցություն, այսինքն արձագանք պիտի լինի, հակազդեցությունը սխալ բառ է, արձագանք պիտի լինի։ Հիմա ինչու՞ չեն տալիս, ինձ թվում է իրենց պետք է ուղղեք, այստեղ բրիֆինգի են, կարելի է հարցնել։

Հասկանու՞մ եք, արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել, ասել է՝ կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտության փորձ ենք արձանագրել։ Հիմա երկրի անունը չտալը ո՞րն է, սա Հարրի Փոթերը չի, որտեղ Վոլդեմորտի անունը չեն տալիս։ Սա է ընդհանուր պատկերը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։