ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ազդեցությունը։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Մարկ Ռյուտեի 2025 թվականի արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցում։

«ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը և գնահատել Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ։

Դաշնակիցները նաև վերանայում են ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Վրաստանի հետ՝ հաշվի առնելով 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և դրանց հետևանքները։

Արդյունքում, վերագնահատվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տարրերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի որոշ ասպեկտներ։ Միաժամանակ, նշվում է, որ Վրաստանի պաշտպանական ուժերի հետ պաշտպանական համագործակցությունն առաջընթաց է ապրել, ինչի վառ ապացույցն էին մայիսին ՆԱՏՕ-Վրաստան հաջող զորավարժությունները։ Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը շարունակում է ակտիվ համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր երեք գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի