Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 26-ին հրապարակել է իր 2025 թվականի տարեկան զեկույցը։ Դրանում գնահատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարման վիճակը անդամ պետությունների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը վերջին անգամ տեղեկատվություն է ներկայացրել կոմիտեին 2025 թվականի մարտի 18-ին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ 2024 թվականին նկատված դրական միտումից հետո, 2025 թվականի վերջին փոխհատուցման չհաստատված վճարումների դեպքերի թիվը 1002-ից աճել է մինչև 1066-ի։ Մասնավորապես, աճել է այն դեպքերի թիվը, երբ վճարումը հետաձգվել է ավելի քան վեց ամսով՝ հասնելով 691-ի։ 2024 թվականին այս թիվը կազմել է 634։

Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ, ընդհանուր առմամբ, անդամ պետությունների մեծամասնությունը փոխհատուցումը վճարում է ժամանակին։

Որպես հիմնական ուշացնողներ՝ նշվում է երկու երկիր՝ Ուկրաինան և Ադրբեջանը։ Մինչ Ուկրաինայում խնդիրը կապված է պատերազմի հետ, Ադրբեջանի դեպքում հաղորդվում է, որ իշխանությունները դադարեցրել են համագործակցությունը Կոմիտեի հետ և տեղեկատվություն տրամադրելը 2025 թվականին։

2025 թվականին Նախարարների կոմիտեն ստացել է 75 գործ Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահպանման մոնիթորինգի համար։ 2024 թվականին այդ թիվը կազմել է 62, իսկ 2023 թվականին՝ 84։

Զեկույցում ընդգծվում է, որ համակարգը կարող է աշխատել միայն պետությունների ակտիվ մասնակցությամբ։ Սակայն, 2025 թվականին դա բոլոր երկրների դեպքում չէր։ Ադրբեջանը 2025 թվականին Կոմիտեին տեղեկատվություն է ներկայացրել ընդամենը երկու անգամ, որոնցից վերջինը՝ մարտի 18-ին։ Այդ ժամանակից ի վեր երկիրը դադարեցրել է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման վերաբերյալ կոմիտեի հետ համագործակցությունը։ Այս իրավիճակը համարվում է լուրջ բեռ մոնիթորինգի մեխանիզմի համար։

Վիճակագրության համաձայն՝ Կոմիտեի կողմից վերանայման համար նախատեսված գործերի 10 տոկոսը (397) վերաբերում է Ադրբեջանին: Մինչև 2025 թվականի վերջը փոխհատուցման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն էր սպասվում 169 գործերի համար, որոնցից 112-ը ավելի քան վեց ամիս ուշացել են նախատեսված ժամկետից:

Կոմիտեի որոշումները վերահաստատում են Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի պարտավորությունները՝ լիովին, արդյունավետորեն և անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի որոշումները։ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը և ափսոսանք հայտնել երկարատև լռության և գործի իրականացման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի ապրիլին հայտարարեց, որ կարող է չճանաչել ՄԻԵԴ-ի որոշումները։ Նա դա հիմնավորեց դատարանի դատավորների ընտրությանը Ադրբեջանի չմասնակցելով։

Ադրբեջանն արդեն երկու տարի է, ինչ դադարեցրել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ կազմակերպությունը չի հաստատել ադրբեջանական պատվիրակության մանդատը։

2025 թվականի հունվարին Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ երկիրըդադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի հետ և համագործակցում է միայն Եվրահանձնաժողովի հետ։

Պաշտոնական Բաքուն մերժում է երկրի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային քննադատությունը՝ այն անվանելով կողմնակալ։ Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ Ադրբեջանում կա մոտ 340 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի