Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ևս 10 օր կերկարաձգի Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածները, գրում է CNN-ը։

«Իրանի կառավարության խնդրանքով, թող այս հայտարարությունը ծառայի որպես ապացույց, ես դադարեցնում եմ էլեկտրակայանների վրա հարվածները 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, ժամը 20:00-ն (արևելյան ժամանակով): Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցների և այլոց կողմից հակառակը պնդող հայտարարություններին՝ դրանք շատ լավ են ընթանում»,- գրել է  ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Ներկայում գործող դադարը պետք է լրանար այսօր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր հարվածել իրանական էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում են Պարսից ծոցի երկրներից նավթն ու գազը։

Թրամփն առաջին անգամ հայտարարեց, որ դադարեցնում է իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռազմական հարվածները երկուշաբթի՝ պնդելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են անցկացվել։ Շաբաթվա սկզբին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփն ասել էր, որ երկու երկրները «շատ լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել՝ ուղղված ռազմական գործողությունների «լիակատար և ամբողջական լուծմանը», միաժամանակ, հայտարարելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ծրագրված ցանկացած հարվածի հնգօրյա դադարեցման մասին։

Այս շաբաթ նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր, սակայն Թեհրանը մերժել է այն և առաջարկել իր սեփական ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի