ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։