Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, և այն վերաբացելու բարդ գործողությունը թողնել ավելի ուշ ժամկետի։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին, փոխանցում է DW-ն։

Ըստ WSJ-ի՝ Թրամփը և նրա օգնականները հանգել են եզրակացության, որ կարևորագույն ջրային երթուղու՝ այժմ փակուղու վերածված նեղուցի վերաբացման առաքելությունը կձգձգի հակամարտությունը։ Փոխարենը, ԱՄՆ նախագահը որոշել է կենտրոնանալ Իրանի հրթիռներին և նավատորմին հարվածելու վրա, նախքան Թեհրանի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելը՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։

Թրամփը և նրա թիմը կարծում են, որ Հորմուզի նեղուցը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների համար, քան Միացյալ Նահանգների։ Շաբաթներ շարունակ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները դիմել են դաշնակիցներին և գործընկերներին՝ պատրաստվել նեղուցի բացումն ապահովող բանակցությունների կամ գործողությունների։

Աշխարհի նավթի և գազի գրեթե մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով։

Նավթի գները տատանումներից հետո նվազել են, մինչդեռ բաժնետոմսերի մեծ մասը բարձրացել է։ WTI-ի և Brent-ի ֆյուչերսների գները նույնպես անկում են ապրել, բայց, միևնույն է, մնացել են բարելի համար 100 դոլարից զգալիորեն բարձր։

Երկուշաբթի Դոնալդ Թրամփը նաև սպառնացել էր ոչնչացնել Խարգ կղզին՝ իրանական նավթի արտահանման հիմնական կենտրոնը, եթե խաղաղության համաձայնագիր չկնքվի։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը կոչնչացնեն «նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին (հնարավոր է՝ նաև աղազերծման բոլոր կայանները)»։

Մասնագետները նշում են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի