Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Վաշինգտոնը «լուրջ քննարկումների» մեջ է Իրանի նոր ռեժիմի հետ, որը, նրա խոսքով, կարող է «վերջ դնել ռազմական գործողություններին Իրանում», գրում է BBC-ն։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ քննարկումների մեջ է նոր և ավելի ողջախոհ ռեժիմի հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մեծ առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք, ինչը, հավանաբար, կլինի, և եթե Հորմուզի նեղուցն անմիջապես «բաց չլինի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր հիանալի «այցը» Իրան՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին (և հնարավոր է՝ բոլոր աղազրկման կայանները), որոնց մենք միտումնավոր դեռ չենք «դիպչել»»,- Truth Social-ում գրել է Թրամփը։

Նա նշել է, որ «դա կլինի մեր բազմաթիվ զինվորների և այլոց համար հատուցում, որոնց Իրանը կոտորել և սպանել է «հին ռեժիմի 47-ամյա ահաբեկչության տիրապետության» ընթացքում»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ 10 օրով՝ մինչև ապրիլի 6-ը, կդադարեցնի Իրանի էներգետիկ ռեսուրսների վրա հարձակումները։ Բանակցություններում առաջընթացի մասին հայտարարելով՝ Վաշինգտոնը նաև լրացուցիչ ուժեր է ուղարկում տարածաշրջան։ Իրանի խորհրդարանի խոսնակը մեղադրել էր ԱՄՆ-ին հնարավոր բանակցությունների ազդանշան տալու և միաժամանակ ցամաքային ներխուժում պլանավորելու մեջ։ Իրանի առաջնորդները հերքում են, որ ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ։

Ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի