Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»

Լուրեր

26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է «շատ հեշտությամբ» գրավել Իրանի Խարգ կղզին։

Իրանի արևմտյան ափին գտնվող Խարգ կղզին մերձավորարևելյան երկրի համար կենսական նշանակություն ունեցող նավթային տերմինալ է և Պենտագոնի կողմից դիտարկվում է ցամաքային գործողությունների վայր, չնայած Միացյալ Նահանգները պնդում էր, որ չի դիմի լայնածավալ ներխուժման։

Կղզում Իրանի պաշտպանության վիճակի մասին հարցին Թրամփին պատասխանել է. «Չեմ կարծում, որ նրանք որևէ պաշտպանություն ունեն։ Մենք կարող ենք այն շատ հեշտությամբ գրավել»։

Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից «Իրանի նավթը վերցնելու» հեռանկարի մասին։ Նա ասել է, թե «կնախընտրեր վերցնելլ նավթը», քանի որ մտածում է՝ գրավե՞լ Իրանի վառելիքի արտահանման կարևորագույն կենտրոնը Խարգ կղզում։ Նա այս հնարավոր քայլը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերահսկելու նկրտումների հետ՝ հունվարին նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։

«Անկեղծ ասած՝ կցանկանայի վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են՝ «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են»,- Financial Times-ին ասել է Թրամփը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել նավթատար 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ որպես «հարգանքի նշան»։

«Ես միայն կասեի, որ մենք այդ բանակցություններում չափազանց լավ ենք գործում, բայց Իրանի հետ երբեք չգիտես, քանի որ մենք նրանց հետ բանակցում ենք, և հետո ստիպված ենք լինում պայթեցնել նրանց»,- կիրակի երեկոյան լրագրողներին ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյո՞ք Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետանոց հրադադարի ծրագրին, նա դրական է պատասխանել՝ հավելելով. «Նրանք մեզ տվել են կետերի մեծ մասը։ Ինչո՞ւ չպետք է անեին։ Նրանք համաձայն են մեր ծրագրի հետ։ Մենք խնդրել ենք 15 կետ, և խնդրելու ենք ևս մի քանի կետ»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը հանդիպում են «ուղղակիորեն և անուղղակիորեն», և որ Իրանի նոր առաջնորդները «շատ խելամիտ» են վարվում, քանի որ տարածաշրջան են ժամանում ավելի շատ ամերիկյան զորքեր։

Նշենք, որ Խարգ կղզին, որը կազմում է Թեհրանի նավթի արտահանման 90%-ը, վաղուց կարևոր դեր է խաղացել Իրանի տնտեսության համար։ ԱՄՆ-ն մարտի 13-ին հարվածներ էր հասցրել Խարգ կղզում գտնվող ռազմական օբյեկտներին, իսկ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարված է հասցվել 90 թիրախի, այդ թվում՝ «ծովային ականների պահեստների, հրթիռների պահեստների բունկերների և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտների»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի