Կապանում մեկ օրում արձանագրվել է գրեթե մեկ ամսվա տեղում․ ՇՄ նախարար

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27-28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ողջ երկրի տարածքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Տեղումների բնույթը տարբեր է եղել՝ կախված տեղանքի բարձրությունից․ լեռնային շրջաններում հիմնականում տեղացել է ձյուն և ձնախառն անձրև, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի շուրջ 75 տոկոսը․ այսինքն՝ գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում։ Մարզի մյուս բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15-32 մմ տեղում։ Ընդհանուր առմամբ, մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15-25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ Երևանում արձանագրվել է 19–22 մմ տեղում։ Հատկանշական է, որ մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30-08։30) մայրաքաղաքում տեղացել է 8-9 մմ անձրև, ինչը համարվում է հորդառատ»,- գրել է նա։

Ըստ նախարարի՝ այս օրերի եղանակային պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ և ինտենսիվ կարող են դրսևորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում։