Սիսիանի մթերային խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Այսօր ժամը 08։15-ին նման ահազանգ է ստացել ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։
«Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատայիրն պատից մի հատված: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը»,- գրված է հաղորդագրության մեջ։