ՖԻՖԱ-ի նախագահ․ Ցանկանում ենք Իրանի հավաքականին տեսնել ԱԱ-2026-ում, մենք չունենք այլ տարբերակ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս է հայտնել, որ Իրանի հավաքականը կմասնակցի ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մերձավոր Արևելքում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով իրանցիները կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը։

«Մենք ապրում ենք նույն իրականությունում և հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի հավաքականը, բայց մենք աշխատում ենք, որպեսզի նրանք իրենց հանդիպումներն անցկացնեն լավագույն պայմաններում։

Մենք ապրում ենք բարդ աշխարհաքաղաքական համատեքստում։ Մենք չունենք հնարավորություն ինքներս փոխելու իրավիճակը, բայց մենք ունենք հնարավորություն, որպեսզի աշխարհը միավորվի խաղաղության և տոնի մթնոլորտում։ Իրանի իրավիճակում մենք չունենք պահեստային տարբերակներ։ Կա միայն մեկ տարբերակ, որ նրանք խաղան»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է El Financiero-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք 2026թ. աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։ Իրանցիների բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։