Առաջին լիարժեք շփումը. Մարկո Ռուբիոն և Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, փոխանցում է Эхо Кавказа-ն։

«Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։

Կոբախիձեն X սոցցանցում գրել է «արդյունավետ հեռախոսազրույցի» մասին։

«Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերագործարկման և Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը: Վերահաստատել ենք մեր հանձնառությունը Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և կապակցվածության խթանմանը»,- նշել է նա։

Այլ մանրամասներ զրույցից չեն հաղորդվում:

Հեռախոսազրույցը, ըստ էության, դարձել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առաջին լիարժեք շփումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իշխանության գալուց վեր։

Ավելի վաղ Վրաստան էր այցելել Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրենի տեղակալի պաշտոնակատար Պիտեր Անդրեոլին։ Նա բանակցություններ էր վարել արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել Անակլիայի նավահանգստի շինհրապարակ։

Վերջերս Վրաստանի կառավարության պաշտոնյաները մի շարք հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ Պետքարտուղարությունում, Ֆինանսների նախարարությունում և Կապիտոլիումում: Նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին էլ հաղորդել են Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կարճատև զրույցների մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի