Գուրգեն Հովհաննիսյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում։
Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 28-ամյա բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգում մրցել է մեքսիկացի Սեսար Նավարոյի հետ ու 5-րդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով։ Մենամարտը նախատեսված էր 10 ռաունդով։
Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Նրա մենեջերներն են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանն ու Վարդան Թորոսյանը։