Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Սուրբ Հարության տոնին ընդառաջ սպառողի սեղանի ձվի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան»-ի, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի, «Աշտարակ ձու», «Գնթունիք», «Վարիանտ Գրուպ», «Գնդեվազ Ֆարմ», «Հագա», «Արարատ», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Լուսակերտի «Էլիտ»» ընկերություններում, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։

Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:

Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից:

Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։

Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։

Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Հաղորդվում է, որ վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ: