Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ՝ քննարկելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները և համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, …