ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող չինական նավն անցել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ամերիկյան շրջափակմանը

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը երեքշաբթի անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից  շրջափակմանը։ Այս մասին են վկայում նավագնացության տվյալները։

LSEG-ի, MarineTraffic-ի և Kpler-ի տվյալները ցույց են տալիս, որ Rich Starry-ն առաջինը կանցնի նեղուցով և կլքի ծոցը շրջափակման սկսվելուց ի վեր։

Այս նավը նախկինում հայտնի էր որպես Full Star: Bloomberg-ը հաղորդում է, որ այն պատժամիջոցների ցանկում ավելացվել է 2023 թվականին՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար։

Գործակալությունը նշում է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում լցանավի երկրորդ փորձն է՝ լքելու Պարսից ծոցը: Երբ ամերիկյան շրջափակումn ուժի մեջ մտավ, լցանավն ուղևորվում էր դեպի իրանական Ղեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվել է և մի քանի ժամ անց վերսկսել նավարկությունը՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերն ու անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ այն նավարկում է Մալավիի դրոշի ներքո, սակայն այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրենք չունեն նավագնացության պաշտոնական գրանցամատյան:

Մեկ այլ նավ՝ Elpis-ը, Օմանի ծոց է մտել Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան շրջափակումը սկսվելուն զուգահեռ: Bloomberg-ի հաղորդմամբ՝ Kpler և Vortexa հետևողական համակարգերի համաձայն՝ նավը կանգ է առել իրանական նավահանգստում, նախքան Հորմուզի նեղուցով անցնելու փորձը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի