Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման արդյունքները։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է շուրջ 20 հազար հարցվողի շրջանում՝ ընդգրկելով աշակերտների, ուսուցիչների, վարչական աշխատակիցների և ծնողների։ Հարցումն ուղղված է եղել պարզելու, թե ինչպես է սահմանափակումն ազդում ուսումնական գործընթացի, կարգապահության և դպրոցական միջավայրի վրա։ Ըստ …

