Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ամրապնդման գնահատում է անցկացվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, միգրացիայի կառավարման վարչության պետ Հուսեյն Քյոքը, Ազգային պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և համապատասխան նախարարությունների պաշտոնյաներ այցելել են Ալիջանի սահմանային անցակետ: Պատվիրակությունը քննարկել է սահմանային շրջանում տեխնիկական …

