Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել ապրիլի 20-26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 13-ին թիմն անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է նախապատրաստական փուլի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Անցել ենք 4 փուլ, մասնակցել ենք երկու միջազգային մրցաշարի ու Եվրոպայի մինչև …

