Ի՞նչ են հայտարարագրել ԱԻՄ-ը և ԴՕԿ-ը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած, հետախուզման մեջ գտնվող նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունն անցած տարի որևէ ֆինանսավորում չի ունեցել, այդ թվում՝ անդամավճարներ չի ստացել։ Կուսակցության 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ այն նաև չի կատարել որևէ ծախս։

ԴՕԿ-ը չունի ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները 3-ն են՝ Արսեն Կյուրեղյան, Արտյոմ Դավթյան և Անույշ Խուդավերդյան։

Առաջիկա ընտրություններում ԴՕԿ-ի գործընկեր Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը 2025 թվականին ծախսել է 216 հազար դրամ՝ մարտին անցկացված համագումարի համար։ Եվս 66 հազար դրամ ԱԻՄ-ը ծախսել է ընթացիկ կարիքների համար։

Կուսակցության մուտքերը կազմել են ընդամենը 150 հազար դրամ։ Ընդ որում, այդ 150 հազար դրամը նախ կանխիկացվել է՝ համագումարի պատվիրակների ճանապարհածախսը հոգալու համար, սակայն պատասխանատուները պարզել են, որ կուսակցության ծախսերը կարող են լինել միայն անկանխիկ, և գումարը կրկին մուտք է արվել հաշվին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պարույր Հայրիկյանը և Վարդան Ղուկասյանը հաստատել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասին։

Գայանե Խաչատրյան