Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա ռուսական հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 25 մարդ, որոնցից 10-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, գրում է Current time-ը։ Հարվածի ճշգրիտ վայրը չի հաղորդվել։ Հրապարակված լուսանկարների համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել են սրճարան և մթերային խանութ։ Ուկրաինայի ռազմաօդային …

