Իտալիայի վարչապետը հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի դադարեցման մասին

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիան կասեցրել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։ Այս մասին հայտարարել են վարչապետ Ջորջիա Մելոնին և դիվանագիտական ​​աղբյուրները, գրում է Le Monde-ը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- ասել է Մելոնին Վերոնայում կայացած միջոցառման ժամանակ, հաղորդում են իտալական ANSA և AGI լրատվական գործակալությունները։

Իսրայելի կողմից 2006 թվականին հաստատված համաձայնագիրը վերանայվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ։ Այն նախատեսում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության, զինվորական անձնակազմի կրթության և վերապատրաստման, հետազոտությունների և զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Վերջին շաբաթվա ընթացքում երկու երկրների միջև լարվածությունը սրվել է, երբ Իտալիայի կառավարությունը մեղադրել է իսրայելական ուժերին Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի իտալացի խաղաղապահների շարասյան վրա նախազգուշական կրակոցներ արձակելու մեջ: Իտալիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ բողոքելով միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել է առնվազն մեկ մեքենա, սակայն վիրավորներ չկան։

Երկուշաբթի Իսրայելը կանչել է Իտալիայի դեսպանին՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի մեկնաբանություններից հետո, որը դատապարտել է իսրայելական ուժերի կողմից լիբանանցի քաղաքացիական անձանց վրա «անընդունելի հարձակումները»։

Տայանին երկուշաբթի Բեյրութում էր՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և արտգործնախարար Յուսեֆ Ռագգիի հետ բանակցություններ վարելու համար: Ավելի ուշ նա X-ում գրել է, որ այնտեղ է «Իտալիայի համերաշխությունը փոխանցելու համար՝ Իսրայելի կողմից քաղաքացիական բնակչության դեմ անընդունելի հարձակումներից հետո»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի