Ռուսական հարվածի հետևանքով Դնեպրում 5 մարդ է զոհվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա ռուսական հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 25 մարդ, որոնցից 10-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, գրում է Current time-ը։

Հարվածի ճշգրիտ վայրը չի հաղորդվել։ Հրապարակված լուսանկարների համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել են սրճարան և մթերային խանութ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ զգուշացրել էին Դնեպրի վրա հրթիռային հարվածի սպառնալիքի մասին, սակայն դեռևս չի հայտարարվել՝ հարվածը հասցվել է հրթիռների՞, թե՞ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Հաղորդվել է հրդեհի մասին։

Այսօր ավելի վաղ ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել էին Խերսոնի հիվանդանոցի վրա։ Վիրավորվել էր հինգ մարդ, այդ թվում՝ չորս բուժաշխատող։ Չեռնիգովում էլ երկու մարդ վիրավորվել է վարչական շենքերի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Հարվածներ են հասցվել նաև Կրիվոյ Ռոգին։

Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

«Ուկրէներգո»-ն հայտնում է, որ լայնածավալ հարվածների պատճառով Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խարկովի, Օդեսայի, Նիկոլաևի և Խերսոնի մարզերի որոշ սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի