Իտալական առաջատար ակումբներից մեկն ակտիվ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ․ գործակալ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Չելցովը Okko ալիքի եթերում հայտնել է, որ Իտալիայի Ա սերիայի առաջատար ակումբներից մեկը հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

«Սպերցյանը հրաշալի տարիքում է, հունիսին կդառնա 26 տարեկան․ դա բավական հասուն տարիք է եվրոպական ակումբ տեղափոխվելու համար: Հիմա միակ հարցն այն է՝ արդյոք «Կրասնոդարը» բաց կթողնի նրան, թե՝ ոչ։ Խոսակցություններ եմ լսել, որ նա կարող է հեռանալ անհրաժեշտ գումարի դիմաց, ինչպես եղավ Մատվեյ Սաֆոնովի դեպքում։ Լսել եմ, որ Իտալիայում ակտիվ բանակցություններ են ընթանում կոնկրետ ակումբի հետ։ Լավ ակումբ է, որն առաջատար հնգյակում է»,- Դմիտրի Չելցովի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 11 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։