Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի ընդդիմության առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը չի շնորհավորի հունգարական «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Մենք շնորհավորանքներ չենք հղում ոչ բարյացակամ երկրներին։ Իսկ Հունգարիան ոչ բարյացակամ երկիր է. այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Մոսկվան բացառապես բարեկամ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, Պեսկովը պատասխանել է. «Մենք երկխոսություն էինք վարում նրա հետ»։

Հունգարիան, ինչպես ԵՄ մյուս երկրները, 2022 թվականի մարտի 5-ի կառավարության որոշմամբ, ընդգրկվել է Ռուսաստանի «անբարյացակամ պետությունների» ցանկում: 2022 թվականի ապրիլին Պուտինը, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վիկտոր Օրբանին ուղարկել է «շնորհավորական հեռագիր Հունգարիայի Ազգային ժողովի ընտրություններում իր գլխավորած կուսակցական կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ»:

Այսօր ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը «հարգում է» հունգարացիների ընտրությունը և ասել, որ «Ռուսաստանի իշխանություններն ակնկալում են շարունակել «շատ պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ»»։

Ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած ընտրություններում Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունը պարտվել է Պետեր Մագյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա»-ին։ Օրբանը համարվում էր Պուտինի քիչ թվով դաշնակիցներից մեկը Եվրոպայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի