Կրեմլը մեկնաբանել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում հունգարացիների ընտրությունը և ակնկալում է, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ կշարունակվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հունգարիան կատարել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք այն։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին, ինչը, բնականաբար, օգտակար կլինի և՛ Մոսկվայի, և՛ Բուդապեշտի համար»,- մեկնաբանել է նա Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Պեսկովը նաև առաջարկել է հետևել Հունգարիայի նոր ղեկավարության հետագա քայլերին։

«Ինչ վերաբերում է Հունգարիայի նոր ղեկավարության գործողություններին, ապա, հավանաբար, մենք պետք է համբերատար լինենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք, կրկնում եմ, հետաքրքրված ենք Հունգարիայի, ինչպես նաև բոլոր եվրոպական երկրների հետ լավ հարաբերություններ կառուցելով։ Եվրոպական երկրների հետ փոխադարձության մասին  խոսելու կարիք չկա, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության համար»,- ասել է նա։

Անդրադառնալով «Դրուժբա» նավթատարի խնդրին՝ Պեսկովն ասել է, որ դրա վերականգնման հնարավորության վերաբերյալ պետք է խորհրդակցել Հունգարիայի ուև եվրոպացիների հետ, սակայն Ռուսաստանը եղել և մնում է հուսալի էներգամատակարար։

«Դուք պետք է այս մասին հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին։ Ռուսաստանն աշխարհի ամենահուսալի էներգամատակարարներից մեկն է և կմնա այդպիսին։ Այս առումով Ռուսաստանի դերը չի կարելի գերագնահատել»,- ասել է նա։

Բուդապեշտը պարբերաբար խոչընդոտում է Եվրամիության նախաձեռնություններին՝ Կիևին օգնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հունգարիայի 16 տարվա վարչապետ Վիկտոր Օրբանն իր գլխավորած «Ֆիդես» կուսակցության նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցում էր Ուկրաինայի պատերազմի շուրջ։

Խորհրդարանական ընտրություններում «Ֆիդես»-ը 199 տեղից ստացել է ընդամենը 55-ը, մինչդեռ ընդդիմադիր «Տիսա»-ն՝ 138-ը: Օրբանն ընդունել է պարտությունը և շնորհավորել «Տիսա»-ի առաջնորդ Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի