3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած 3 օրում բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված:

«77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կողոպուտի, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքիրավչության, անձի տիրապետությունից դուրս գտնվող գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու։

Բացահայտվել են սպանության փորձի, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, սուտ մատնության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, սնանկության ընթացքում ապօրինի գործունեության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․7 մարդ զոհվել է․ 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

`