Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ի՞նչ եք անում ձեր խնայողությունները․ պահում եք բարձի տա՞կ, թե՞ փորձում եք ներդրումներ անել։ Ամերիաբանկի Investors’ Day-ը հենց այն հարթակն է, որտեղ օգնում են հասկանալ՝ ինչպես սկսել ներդրումների ճանապարհը։

«Երկար տարիներ բրոքերային թիմի և MyInvest-ի յուզերների հետ ակտիվ աշխատանքի արդյունքում մենք համոզվել էինք, որ ցանկություն կա զարգացնելու գիտելիքները ներդրումային ոլորտի հետ կապված»,- ասում է Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։

Հենց այս բացը լրացնելու համար էլ ստեղծվել է Investors’ Day ձևաչափը, որտեղ մարդիկ լսում են մասնագետներին, շփվում նրանց հետ ու ստանում իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ 

«Արդեն յոթ ամիս է՝ մենք իրականացնում ենք միջոցառումը, որն ամեն ամիս, միջոցառում առ միջոցառում, է՛լ ավելի շատ մարդկանց է հետաքրքրում»,- ընդգծում է Արտուշ Ենգիբարյանը։

Միջոցառումն անվճար է բոլորի համար․ մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, իսկ տեղեկատվությունը տարածվում է սոցցանցերում Ամերիաբանկի էջերով և MyInvest-ի տելեգրամյան ալիքով։ Քննարկվում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաների միտումները, ներդրումային գործիքներն ու ռազմավարությունները։ Թեմաներն ընտրվում են մասնակիցների արձագանքի հիման վրա՝ սկսած կենսաթոշակային ֆոնդերից մինչև նավթի շուկա և արտարժույթ։

Քայլ առ քայլ Ամերիաբանկը ձևավորում է ներդրումային մտածելակերպ, փորձում է օգնել մարդկանց կայացնել ավելի գիտակցված ֆինանսական որոշումներ և երկարաժամկետ հեռանկարում հասնել ֆինանսական կայունության։ Ֆինանսական գրագիտությունն այն հիմքն է, որտեղից սկիզբ են առնում ֆինանսական վստահությունն ու անկախությունը՝ ընդգծում է բանկի ներկայացուցիչը։

«Մենք ստանձնել ենք բարդ և պատասխանատու առաքելություն՝ զարգացնել երկրում ներդրումային մտածելակերպ և գրագետ ներդրումային մշակույթ։ Այդ առաքելության ներքո մենք իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, օրինակ, MyInvest-ում ստեղծել ենք ակադեմիա, հնարավորություն ենք տալիս կրթվել մարդկանց և ստանալ գիտելիքներ ներդրումների մասին»,- նշում է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Բանկի ներկայացուցիչները, միևնույն ժամանակ, ասում են, որ տարբերությունը միջազգային շուկաների հետ դեռ մեծ է՝ թե՛ գործիքակազմի, թե՛ փորձի առումով, ինչը ևս ընդգծում է կրթական նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Սակայն ընդգծում են, որ հետաքրքրությունը ներդրումների նկատմամբ աճում է։

«Այս պահին մենք տեսնում ենք տենդենց, որ ավելի շատ մարդիկ են բացում բրոքերային հաշիվներ և սկսում են պարտատոմսեր ու բաժնետոմսեր գնել»,- ասում է Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանը։

Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակով հնարավոր է ձեռք բերել 30-ից ավելի ֆինանսական շուկաների շուրջ 20,000 բաժնետոմս, միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, բորսայական ներդրումային ֆոնդեր և այլ արժեթղթեր։

Investors’ Day-ի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու պարտատոմսերի հայկական շուկային։ Կազմակերպիչների խոսքով՝ թեմաների շրջանակը գործնականում սահմանափակում չունի։ Ամեն ամիս նախատեսվում են նոր քննարկումներ՝ կախված ինչպես շուկայի զարգացումներից, այնպես էլ մասնակիցների հետաքրքրություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան