Կոնֆլիկտների ու կիբերբուլինգների դեպքերը նվազել են հեռախոսների օգտագործման սահմանափակմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման արդյունքները։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է շուրջ 20 հազար հարցվողի շրջանում՝ ընդգրկելով աշակերտների, ուսուցիչների, վարչական աշխատակիցների և ծնողների։ Հարցումն ուղղված է եղել պարզելու, թե ինչպես է սահմանափակումն ազդում ուսումնական գործընթացի, կարգապահության և դպրոցական միջավայրի վրա։

Ըստ ներկայացված տվյալների՝ սահմանափակումը հիմնականում դրական է ընկալվել բոլոր խմբերի կողմից։ Այն նպաստել է դասերի ընթացքում աշակերտների ուշադրության կենտրոնացմանը և կարգապահության ամրապնդմանը։

Հարցման արդյունքներով՝

  • 82%-ից ավելի պատասխաններ ցույց են տալիս, որ սահմանափակումը դրական է ազդում աշակերտների ուշադրության վրա,
  • մոտ նույն մակարդակի գնահատականներ են տրվել նաև կարգապահության բարելավման մասով,
  • աշակերտների գրեթե կեսը նշել է, որ սահմանափակումը դրական ազդեցություն ունի առաջադիմության վրա։

«Արձանագրենք, որ բջջայինների սահմանափակումը դպրոցներում և՛ ծնողների, և՛ սովորողների, և՛ ուսուցիչների գերակշիռ մեծամասնության գնահատմամբ ճիշտ քայլ է եղել և կարծում եմ, որ սա այն կարևոր և առաջնային պարզ քայլերից էր, որ մենք պարտավոր էինք իրականացնել և շատ ուրախալի է, որ արդյունքները բոլորի կողմից դրական են գնահատվում»,- ընդգծեց Ավինյանը։

Հարցվածների 63.4%-ը նշել է,  որ դպրոցներում նվազել են առցանց կոնֆլիկտների և կիբերբուլինգի դեպքերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։