Թրամփը քննադատել է Հռոմի պապին և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է որպես Հիսուս Քրիստոս

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, որը աղոթքի ժամանակ համաշխարհային խաղաղության կոչ էր արել: Թրամփը Truth Social հարթակում գրել է, թե կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «սարսափելի» է արտաքին քաղաքականության հարցերում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինձ պետք չէ Հռոմի պապ, որը կարծում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Ինձ պետք չէ Հռոմի պապ, որը կարծում է, որ սարսափելի է, որ Ամերիկան ​​հարձակվեց Վենեսուելայի վրա, մի երկիր, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր տեղափոխում Միացյալ Նահանգներ և բանտարկյալներին, այդ թվում՝ մարդասպանների, թմրավաճառների և հանցագործների, մեր երկիր էր նետում։ Եվ ինձ պետք չէ Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, քանի որ ես անում եմ հենց այն, ինչի համար ընտրվել եմ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Լևոն XIV-ը պետք է «երախտապարտ» լինի իրեն՝ պնդելով, որ Հռոմի պապ է ընտրվել միայն այն պատճառով, որ ամերիկացի է։

«Եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լևոնը Վատիկանում չէր լինի»,- ասել է նա։

Նա կոչ է արել պապին «ողջամտություն ցուցաբերել» և «կենտրոնանալ մեծ պապ, այլ ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա»։

ԱՄՆ նախագահը նաև Հիսուս Քրիստոսի կերպարով լուսանկար է հրապարակել։

Ապրիլի 11-ին համաշխարհային խաղաղության համար աղոթքի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ էր արել առաջնորդներին կանգ առնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ, «ոչ թե այն սեղանի շուրջ, որտեղ նախատեսվում է վերազինում և որոշվում են մահացու գործողություններ»։ Եկեղեցին միշտ կոչ կանի խաղաղության, «նույնիսկ եթե պատերազմի տրամաբանությունից հրաժարվելը կարող է հանգեցնել թյուրըմբռնման և արհամարհանքի», և միշտ կներշնչի «հնազանդություն Աստծուն, այլ ոչ թե որևէ մարդկային իշխանության», ընդգծել է Հռոմի պապը։

Մեկ շաբաթ առաջ իր Urbi et Orbi ելույթի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը համաշխարհային խաղաղության կոչ էր արել։

«Նրանք, ովքեր զենք են պահում, թող վայր դնեն այն։ Նրանք, ովքեր ունեն պատերազմներ սկսելու իշխանություն, թող ընտրեն խաղաղություն։ Ոչ թե ուժով պարտադրված խաղաղություն, այլ երկխոսության միջոցով ձեռք բերված խաղաղություն»,- ասել էր նա։

Լևոն XIV-ը պատմության մեջ առաջին Հռոմի պապն է ԱՄՆ-ից: Ամերիկյան The Free Press-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարաձայնություններ ունի Պապի հետ՝ սկսած նրա՝ «Աշխարհի դրությունը» թեմայով ելույթից, որը նա ունեցել է հունվարի 9-ին Վատիկանի դիվանագիտական ​​կորպուսի հետ հանդիպմանը։ Այնտեղ նա մտահոգություն է հայտնել «ուժի վրա հիմնված դիվանագիտության» վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի