Ֆլիկը դժգոհել է «Աթլետիկոյի» մարզադաշտի խոտածածկից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ դժգոհել է Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոնի խոտածածկից։
Mundo Deportivo-ի համաձայն՝ նախախաղային մարզումից առաջ գերմանացի մարզիչն ՈՒԵՖԱ-ի պատվիրակին հայտնել է, որ խաղադաշտի խոտածածկը լավ վիճակում չէ։
«Բարսելոնայի» ու «Աթլետիկոյի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Առաջին խաղում մադրիդյան ակումբն արտագնա հաղթանակ է տարել 2։0 հաշվով։