ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի փոփոխություններին։ Միության անդամները նշել են, որ օրենսգրքի փոփոխությունների խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները։ «Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։ Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև …

