Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2025 թվականի նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման …