Դատարանը մերժել է Թրամփի հայցը ընդդեմ The Wall Street Journal-ի՝ Էփշտեյնի համար բացիկի շուրջ զրպարտության գործով

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի հայցը ընդդեմ The Wall Street Journal թերթի՝ զրպարտության մեղադրանքով։ Վեճի պատճառը հրապարակումն էր մի բացիկի մասին, որը, ըստ նյութի, ստորագրված էր Թրամփի կողմից և հասցեագրված էր Ջեֆրի Էփշտեյնին, հաղորդում է Reuters-ը։

Խոսքը վերաբերում է 2003 թվականի շնորհավորական բացիկին, որը, ըստ WSJ-ի, ներառված է եղել Էփշտեյնի 50-ամյակին նվիրված ալբոմում։ Հոդվածում նշվում էր, որ այն պարունակում էր Թրամփի ստորագրությունը, մարկերով արված մերկ կնոջ նկար և շնորհավորական տեքստ՝ «ընդհանուր գաղտնիքների» ակնարկով։ Ինքը՝ Թրամփը, պնդել է, որ փաստաթուղթը կեղծ է՝ նշելով, որ «կանանց չի նկարում» և նման տեքստեր չի գրել։

Հայցը ներկայացվել էր 2025 թվականի հուլիսին։ Դրանում, բացի թերթից, որպես պատասխանողներ նշված էին դրա հրատարակիչը՝ Dow Jones & Company ընկերությունը, ինչպես նաև հրապարակումը պատրաստած լրագրողները։ Reuters-ի տվյալներով՝ պահանջների գումարը կազմել է առնվազն 10 միլիարդ դոլար։

Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հրապարակել էին բացիկի պատճենը՝ հայտարարելով, որ այն ստացել են Էփշտեյնի գործի նյութերից։ Չնայած դրան՝ Թրամփի փաստաբանները շարունակել են պնդել, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ WSJ-ի խմբագրությունը մինչև հրապարակումը չի ներկայացրել դրա իսկության ապացույցներ։

Գործը քննած դատավոր Դարրին Գեյլսը նշել է, որ Թրամփը չի կարողացել ապացուցել լրատվամիջոցի կողմից «չարամիտ մտադրության» առկայությունը՝ ինչը զրպարտության գործերում պարտադիր պայման է հանրային գործիչների դեպքում։ Նա ընդգծել է, որ լրագրողները մինչև հրապարակումը դիմել են Թրամփին մեկնաբանության համար և ներառել նրա դիրքորոշումը նյութում, ինչը ընթերցողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն գնահատել իրավիճակը։ Միևնույն ժամանակ, դատարանը չի քննարկել հենց բացիկի իսկության հարցը։

Dow Jones & Company ընկերությունում հայտարարել են, որ գոհ են դատարանի որոշումից և «պաշտպանում են WSJ-ի հրապարակումների հուսալիությունն ու ճշգրտությունը»։ Ավելի վաղ թերթում նաև զգուշացրել էին, որ այս հայցը կարող է «սառեցնող ազդեցություն» ունենալ խոսքի ազատության վրա։

Դատարանը Թրամփին հնարավորություն է տվել մինչև ապրիլի 27-ը ներկայացնել վերաձևակերպված հայց։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ սա չի համարում պարտություն․ ըստ նրա՝ դատարանը գործը չի փակել, այլ առաջարկել է այն վերաձևակերպել։

Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր անչափահասների սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի մեղադրանքով և մահացել էր բանտում 2019 թվականին։