600 քրգործեր կապաքրեականացվեն․ ՊԵԿ նախագահը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց հարկային և քրեական օրենսդրության լայնածավալ փոփոխությունների փաթեթը։

Նախագծով առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքում գործող մոտեցումը։ Եթե ներկայում Պետական եկամուտների կոմիտեն հարկ չվճարելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալիս կարող է անմիջապես հաղորդում ներկայացնել, ապա նոր կարգավորմամբ նախ կկիրառվեն վերլուծական գործիքներ։

ՊԵԿ-ը, նախ, ծանուցման միջոցով, կփորձի պարզաբանումներ ստանալ հարկ վճարողից։ Միայն հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում կիրականացվի թեմատիկ ուսումնասիրություն և կկազմվի վարչական ակտ, որը կարող է բողոքարկվել։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի որոշում կայացնել քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Բացառություններ կլինեն այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է անհապաղ միջամտություն՝ ապացույցների կորստից խուսափելու համար։

Փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեական օրենսգրքում։ Նախատեսվում է էականորեն բարձրացնել հարկային հանցագործությունների շեմերը․
«Խոշոր» չափը՝ 10 միլիոն դրամից դառնալու է 30 միլիոն դրամ
Երկու տարվա համար՝ մինչև 45 միլիոն դրամ
«Առանձնապես խոշոր» չափը՝ 25 միլիոնից դառնալու է 50 միլիոն դրամ
Երկու տարվա համար՝ մինչև 75 միլիոն դրամ

Այս փոփոխությունների արդյունքում, ըստ ՊԵԿ նախագահի, շուրջ 600 քրեական գործ, հարկ վճարողների համաձայնությամբ, կարող է ապաքրեականացվել, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չնախաձեռնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։