Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Հորադիզ-Աղբենդ ճանապարհի և երկաթուղու շինարարության ընթացքին։ Պատվիրակությունը այցելել է Աղբենդ գյուղում գտնվող Արաքս գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Աղբենդի կամուրջն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կշահագործվի։ «Ներկայում երկու կողմերում էլ ընթանում է սահմանային անցակետի շինարարություն, որը …

