Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Հռոմի պապ Լևոն 14-րդը Կամերունում կտրուկ արտահայտություններով քննադատել է պատերազմների վրա միլիարդներ ծախսող առաջնորդներին՝ ասելով, որ աշխարհն «ավերվում է մի քանի բռնակալների կողմից»։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում կրկին «հարձակվել» է կաթոլիկ քահանայապետի վրա, գրում է BBC-ն։

Կամերունի՝ հակամարտություններից տուժած Բամենդա անգլիախոս տարածաշրջանում ելույթ ունենալով՝ ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապը նաև դատապարտել է նրանց, որոնք «մանիպուլյացիաներ են անում կրոնով և Աստծո անունով՝ իրենց սեփական ռազմական, տնտեսական և քաղաքական շահույթի համար», զգուշացնելով՝ հավատքը չօգտագործել բռնությունն արդարացնելու համար։

Դիմելով գրեթե մեկ տասնամյակ տևած անկարգություններից տուժած համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է, որ եկել է «խաղաղություն հռչակելու», բայց պարզել է, որ տեղացիներն արդեն «խաղաղություն են հռչակում ինձ և ամբողջ աշխարհին»։

Լևոն պապն ընդգծել է պատերազմի մարդկային արժեքը՝ քննադատելով առաջնահերթությունների գլոբալ անհավասարակշռությունը։

«Զորավարները ձևացնում են, թե չեն հասկանում, որ ոչնչացման համար ընդամենը մեկ ակնթարթ է պահանջվում, բայց հաճախ ամբողջ կյանքը բավարար չէ վերականգնման համար»,- ասում է նա՝ հավելելով, որ «միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպանությունների և ոչնչացման վրա, բայց բուժման, կրթության և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսները ոչ մի տեղ չեն գտնվում»։

Կոչ անելով «վճռական ուղու փոփոխության»՝ Պապը հորդորել է անցնել «մարդկային եղբայրությամբ հարուստ կայուն ուղու»։ Մռայլ պատկերից անկախ՝ նա ընդգծել է, որ չնայած «աշխարհն ավերվում է մի բուռ բռնակալների կողմից», այն նաև «միասին է պահում աջակից եղբայրների և քույրերի բազմությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի