ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել Լոռու մարզում վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը կանխելու դեպքից։ Նշվում է, որ կա կալանավորված։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, …

